Հայտարարություններ

08.07.2019 • Կոմիտասին և Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգներ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ս.թ. հուլիսի 21-ին և 22-ին, ժամը 21:30-ին, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կազմակերպվելու են համերգային երեկոներ՝ նվիրված աշխարհահռչակ երգահան Կոմիտասի 150-ամյա և մեծանուն երգահան Տ. Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: Տոմսերի համար մուտք գործել www.iranconcert.com կայք: Երգչախումբը նաև համերգ է ունենալու Հայ մշակութային Արարատ կազմակերպության «Կոմիտաս» սրահում՝ ս.թ. հուլիսի 24-ին, ժամը 20:00-ին: 

28.09.2017 • ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի´ բարեկամներ, Սիրով ցանկանում եմ տեղեկացնել, որ 2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17-ն Իրանի ազգային թանգարանում կազմակերպվում է հնագիտական գտածոների ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվելու է Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք.ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103-ական նմուշ: Համատեղ ցուցահանդեսի խորագիրն է «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»: Նախաձեռնությունը նպատակ ունի մշակութային և հոգևոր արժեքների ցուցադրմամբ նպաստել երկու ժողովուրդների մերձեցմանը և...

19.02.2017 • Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը...

11.09.2016 • Հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես («Հայաստան Էքսպո») Թեհրանում

  Ամսաթիվ՝ 2016 թ. հոկտեմբերի 5-8: Վայրը ՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ, Չամրան պողոտա, Թեհրան: Կազմակերպիչներ՝ Թեհրանում ՀՀ դեսպանություն, Հայաստանի զարգացման հիմնադրամ, Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերություն: Նկարագրություն: Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: Ցուցահանդեսը կօգնի իրանցի արդյունաբերողներին և գործարարներին ծանոթանալ առևտրի և...

11.08.2016 • Ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնմա

Հայտնում ենք, որ ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը: Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր