Հայտարարություններ

Հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես («Հայաստան Էքսպո») Թեհրանում

11.09.2016

 

Ամսաթիվ՝ 2016 թ. հոկտեմբերի 5-8:

Վայրը՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ, Չամրան պողոտա, Թեհրան:

Կազմակերպիչներ՝ Թեհրանում ՀՀ դեսպանություն, Հայաստանի զարգացման հիմնադրամ, Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերություն:

Նկարագրություն: Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: Ցուցահանդեսը կօգնի իրանցի արդյունաբերողներին և գործարարներին ծանոթանալ առևտրի և արդյունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին և կարողություններին, կայուն և երկարատև գործարար համագործակցության հաստատման համար: Հարկ է նաև նշել, որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) միակ անդամ երկիրն է:

Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմները:

  • Անդամակցություն Եվրասիական Տնտեսական Միությանը: Հայկական ապրանքները Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան ներմուծվում են զրոյական մաքսատուրքով:
  • Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP+) Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է 6400 հայկական ապրանքատեսակների զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով ներմուծում եվրոպական շուկա:
  • Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ԱՄՆ-ի և Կանադայի հետ, ինչը նշանակում է հայկական ապրանքների ներմուծում այդ երկրներ նվազեցված մաքսատուրքերով:

Ցուցահանդեսի բաժինները:

·         գյուղատնտեսական մթերքների վերամշակում, սննդի արտադրություն

·         բժշկական և դեղորայքային արտադրանք

·         շինարարություն

·         արդյունաբերություն

·         բանկային ոլորտ

·         տեղեկատվական տեխնոլոգիաներ

·         ոսկերչություն, ադամանդագործություն

·         ապակու արտադրություն

·         տեքստիլ արդյունաբերություն

·         զբոսաշրջություն

·         տրանսպորտ և լոգիստիկա

·         այլ ոլորտներ

 

    Մասնակիցների ցանկը՝ այստեղ:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր