Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

28.09.2017

Կից լուսանկարներ

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ամբողջ ալբոմ »

Հարգելի´ բարեկամներ,
Սիրով ցանկանում եմ տեղեկացնել, որ 2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17-ն Իրանի ազգային թանգարանում կազմակերպվում է հնագիտական գտածոների ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվելու է Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք.ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103-ական նմուշ: Համատեղ ցուցահանդեսի խորագիրն է «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»:
Նախաձեռնությունը նպատակ ունի մշակութային և հոգևոր արժեքների ցուցադրմամբ նպաստել երկու ժողովուրդների մերձեցմանը և բարձրացնել փոխճանաչողության մակարդակը: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Իրանի ազգային թանգարանում ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին:

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր