Հայտարարություններ

Կոմիտասին և Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգներ

08.07.2019

Կից լուսանկարներ

Կոմիտասին և Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգներ

Ամբողջ ալբոմ »

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ս.թ. հուլիսի 21-ին և 22-ին, ժամը 21:30-ին, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կազմակերպվելու են համերգային երեկոներ՝ նվիրված աշխարհահռչակ երգահան Կոմիտասի 150-ամյա և մեծանուն երգահան Տ. Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:

Տոմսերի համար մուտք գործել www.iranconcert.com կայք:

Երգչախումբը նաև համերգ է ունենալու Հայ մշակութային Արարատ կազմակերպության «Կոմիտաս» սրահում՝ ս.թ. հուլիսի 24-ին, ժամը 20:00-ին: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր