Լուրեր

12.05.2019 • Դեսպան Թումանյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին

 Դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Տիբոյին: Դեսպան Ֆ. Տիբոն Ա. Թումանյանի հետ զրույցի ընթացքում հայտնեց Ֆրանսիայի և ԵՄ դիրքորոշումը Համընդհանուր գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ՝ կարևորելով վերջինիս հետագա պահպանումը: Ֆ. Տիբոն որոշակի մտահոգություն հայտնեց ՀԳՀԾ-ից Իրանի մասնակիորեն դուրս գալու կապակցությամբ: Առանձին անդրադարձ եղավ հայ-իրանական հարաբերություններին, որոնց ներկայիս մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը կարևորվեց դեսպան Ա. Թումանյանի կողմից:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր