Լուրեր

04.06.2019 • Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության արտասահմանյան ծրագրերի գծով տնօրեն Շահրամ Ջալալիին: Զրուցակիցները քննարկեցին Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթվա ընթացքում վերոնշյալ ընկերության պատվիրակության՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրների շուրջ:  

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր