Լուրեր

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում

27.11.2018

Կից լուսանկարներ

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 27-ին Թեհրանի ՀԲԸՄ «Ն. Գյուլբենկյանի» անվան դպրոցի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:

Օրվա առթիվ ելույթով հանդես եկավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Բարեմաղթանքի խոսք հնչեցրեց նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին գեղարվեստական համարներ՝ երգ, երաժշտություն և ասմունք: Ավարտից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան Երևանի 2800-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին ներկայացված լուսանկարներին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր