Լուրեր

Դպրոցականները հյուրընկալվեցին ՀՀ դեսպանությունում

25.12.2018

Կից լուսանկարներ

Դպրոցականները հյուրընկալվեցին ՀՀ դեսպանությունում

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Արարատ» և «Ռոստոմ» տարրական դպրոցների սաներին, տնօրինությանն ու ուսուցչական կազմի ներկայացուցիչներին:

ՀՀ դեսպանը շնորհավորեց վերջիններիս գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Աշակերտները հանդես եկան երաժշտական և արտասանական կատարումներով, որից հետո տեղի ունեցավ նվերների հանձնման արարողություն:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր