Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳ փոխանախարարի հետ

26.12.2018

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳ փոխանախարարի հետ

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳ փոխանախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերին: Մասնավորապես, խոսվեց քաղաքական երկխոսության խորացման, ամերիկյան պատժամիջոցների պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման և մի շարք այլ խնդիրների մասին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր