Լուրեր

Դեսպան Թումանյանն ընդունեց իրանցի գործարարների

06.02.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանն ընդունեց իրանցի գործարարների

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Pars Maya Ghete» ավտոմեքենաների պահեստամասերի, «Iran Lavazem Ghete» կենցաղային օգտագործման պարագաների, «Hatch Tek» ինկուբատորների արտադրական ընկերությունների գլխավոր տնօրեններին և «Fanavaran-e Mehregan Javid» առևտրային կազմակերպության ղեկավարին:

ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները, կառավարության կողմից հրապարակված ներդրումային ծրագրերը, բանկային համակարգի գործունեությունը, օրենսդրական կարգավորումները և այլն:

Ընկերությունների ղեկավարները ցանկություն հայտնեցին գործուղվել Հայաստան և հայկական կողմի հետ քննարկել տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն ծավալելու խնդիրը:

Դեսպան Թումանյանն իր աջակցությունը հայտնեց վերոնշյալ ծրագրերի իրականացմանը և խոստացավ օժանդակել Հայաստանում համապատասխան հանդիպումների կազմակերպմանը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր