Լուրեր

ՀՀ դեսպանի այցը «Mehr» գործակալություն

12.02.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի այցը «Mehr» գործակալություն

Դեսպան Թումանյանն ընդունեց «Քեթաբսարա» հրատարակչության տնօրենին

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց «Mehr» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ լրատվամիջոցի տնօրինության և լրագրողների հետ: ՀՀ դեսպանին ներկայացվեցին «Mehr»-ի գործունեության պատմությունն ու հիմնական ուղղությունները:

Երկուստեք կարևորվեց հայաստանյան և իրանական լրատվամիջոցների միջև համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ավարտին դեսպան Թումանյանի կողմից տրված հարցազրույցում անդրադարձ կատարվեց հայ-իրանական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցերի, մասնավորապես առաջիկայում ՀՀ վարչապետի՝ Թեհրան կատարելիք այցին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր