Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումը ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարի հետ

14.02.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումը ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոհամադ Ռեզա Մոուդուդիի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք խնդիրներ:

Առանձնահատուկ անդրադարձ եղավ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների պայմաններում առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման համար համապատասխան կառույցների և մեխանիզմների ստեղծման խնդիրներին:

Կարևորվեց տարբեր մակարդակի փոխշփումների ակտիվացումը, մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը և երկու երկրներում անցկացվող տնտեսական միջոցառումներին /ցուցահանդես, համաժողով և այլն/ մասնակցության ցուցաբերումը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր