Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

24.02.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք խնդիրների:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր