Լուրեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի այցն Իրան

05.03.2019

Կից լուսանկարներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի այցն Իրան

Ամբողջ ալբոմ »

Մարտի 4-ից 5-ը Թեհրանում տեղի ունեցավ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի համակարգման խորհրդի 7-րդ նիստը, որին մասնակցեցին 14 երկրի պատվիրակություններ:

Հայկական պատվիրակությունը գլխավորեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Պատվիրակության կազմում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը:

ՀՀ դեսպանությունից նիստին մասնակցեց երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ համաձայնագրի իրականացմանն ուղղված ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր:

Հանդիպման ավարտին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն ստորագրեցին Համաձայնեցված արձանագրություն:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր