Լուրեր

ՀՀ դեսպանն ընդունեց գրողների միության վարչության անդամներին

06.03.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանն ընդունեց գրողների միության վարչության անդամներին

Ամբողջ ալբոմ »

Մարտի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց իրանահայ գրողների միության նորընտիր վարչության անդամներին:

ՀՀ դեսպանը շնորհավորեց վարչության անդամներին՝ հաջողություն մաղթելով վերջիններիս իրենց ստեղծագործական և ազգանվեր գործունեության մեջ:
Գրողների միության վարչության նախագահ Գ. Սարգսյանը ներկայացրեց առաջիկա ժամանակահատվածի իրենց ծրագրերը:

Խոսելով վարչության նախորդ կազմի հետ աշխատանքի դրական փորձի մասին՝ դեսպան Ա. Թումանյանն առաջարկեց շարունակել համատեղ ծրագրերի իրականացումը և խորացնել համագործակցությունը գրականության ու ազգային-մշակութային այլ բնագավառներում:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր