Լուրեր

Դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ

10.03.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ

Ամբողջ ալբոմ »

Մարտի 10-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամմադ Խազաիի հետ:

ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները: Ա. Թումանյանն առանձնահատուկ անդրադարձավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընդունման գործընթացին՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսներին մասնակից բոլոր երկրներում կկատարվեն ներպետական ընթացակարգի անհրաժեշտ քայլերը:

ՀՀ դեսպանը կարևորեց վերը նշված համաձայնագրի արդյունավետ կիրառության համար նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Նախարարի գլխավոր խորհրդական Մ. Խազաին, համաձայնելով դեսպան Ա. Թումանյանի ներկայացրած հարցադրումների կարևորության հետ, անդրադարձավ երկկողմ առևտրաշրջանառության աճի և փոխադարձ ներդրումների ակտիվացման անհրաժեշտությանը:

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ՊԵԿ նախագահ Դ. Անանյանի՝ ապրիլ ամսին Իրան կատարելիք այցին առնչվող մի շարք խնդիրներ: Նաև քննարկվեցին երկուստեք կարևորություն ներկայացնող այլ հարցեր:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր