Լուրեր

Համաժողով. «Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները (մարտահրավերներ և հնարավորություններ)»

22.04.2019

Կից լուսանկարներ

Համաժողով. «Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները (մարտահրավերներ և հնարավորություններ)»

Համաժողով. «Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները (մարտահրավերներ և հնարավորություններ)»

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ գործարար համաժողով:

Համաժողովի ընթացքում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդես եկավ ՀՀ տնտեսության ներկա վիճակի և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հանգամանալից զեկուցմամբ: Քննարկվեցին ներկայիս դժվարին պայմաններում առևտրի և Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման խնդիրները:

Ներկաների համար ցուցադրվեց Հայաստանի տնտեսությունը ներկայացնող տեսանյութ, էլեկտրոնային կրիչներով նրանց տրամադրվեց հայաստանյան ներդրումային ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

Վերջում ՀՀ դեսպանը պատասխանեց լսարանի կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը ներկա էր ավելի քան 150 գործարար:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր