Լուրեր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում

24.04.2019

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 24-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո, որին մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը, դեսպանության անձնակազմը, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսեց Հայ դատին առնչվող խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ: Հնչեցին նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդի և «Ալիք» հաստատության ղեկավար անդամ Արամ Շահնազարյանի ելույթները, ներկայացվեցին երաժշտական կատարումներ:

Նշենք, որ նույն օրը՝ առավոտյան, Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ և տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն՝ ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր