Լուրեր

Այց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն

25.04.2019

Կից լուսանկարներ

Այց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն

Այց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 22-25-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի ունեցավ փոխանակման, բանկային և ապահովագրական ոլորտներին նվիրված 12-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ապրիլի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց վերոնշյալ ցուցահանդես և տեղում ծանոթացավ մի շարք ընկերությունների ներկայացրած ցուցանմուշներին և առաջարկվող ծառայություններին:

Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում ՀՀ դեսպանը որոշակի տեղեկություններ հաղորդեց ՀՀ տնտեսության, մասնավորապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային ոլորտների, ապահովագրական ծառայությունների և ՀՀ օրենսդրության առանձին կողմերի վերաբերյալ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր