Լուրեր

ՀՀ դեսպանի այցն Իրանի արվեստագետների տուն

27.04.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի այցն Իրանի արվեստագետների տուն

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի արվեստագետների տուն և հանդիպեց տնօրեն Մաջիդ Ռաջաբի Մեմարի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայկական մշակույթի առանձին ուղղությունների և արժեքների ներկայացման նպատակով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ եղավ առաջիկա եռամսյակի ընթացքում հայկական ֆիլմերի շաբաթ անցկացնելու ծրագրին:

ՀՀ դեսպանը տեղեկություններ հաղորդեց Հայաստան-Իրան մշակութային համագործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր