Լուրեր

ՀՀ դեսպանի այցը «Վահդաթ» համերգասրահ

02.05.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի այցը «Վահդաթ» համերգասրահ

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Թեհրանի «Վահդաթ» համերգասրահի ղեկավար և «Ռուդաքի» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆիփուրի հետ:

Զրուցակիցները քննարկեցին համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ Կոմիտասի 150-ամյա և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանների առթիվ Հայաստանից հրավիրյալ Օպերայի պետական երգչախմբի մասնակցությամբ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող համերգային երեկոներ անցկացնելու խնդիրը:

Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները մի շարք այլ ծրագրերի համատեքստում:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր