Լուրեր

Դեսպան Թումանյանն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

03.05.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 3-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանում Հնդկաստանի դեսպան Ղադդամ Դհարմենդրային:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային կապերին առնչվող մի շարք խնդիրներ:

Կողմերն անդրադարձան Իրանի շուրջ զարգացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներին և քննարկեցին ստեղծված պայմաններում տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորությունները:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր