Լուրեր

ՀՀ դեսպանի այցն ավիափոխադրումների և զբոսաշրջային ծառայությունների ընկերություն

05.05.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի այցն ավիափոխադրումների և զբոսաշրջային ծառայությունների ընկերություն

ՀՀ դեսպանի այցն ավիափոխադրումների և զբոսաշրջային ծառայությունների ընկերություն

 

 

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց «Alaedin» ավիափոխադրումների և զբոսաշրջային ծառայությունների ընկերություն, որտեղ հանդիպեց գլխավոր տնօրեն Ամիրհասան Ջաֆարիի հետ:

Զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հայկական ընկերությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման և այլ հարցեր:

«Alaedin» ընկերության գլխավոր տնօրենը պատրաստակամություն հայտնեց մեկնել ՀՀ և տեղում ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին:

Գլխավոր տնօրեն Ա. Ջաֆարին ՀՀ դեսպանին ծանոթացրեց ընկերության առանձին բաժինների աշխատանքին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր