Լուրեր

Այց Կովկաս հետազոտական ինստիտուտ

13.05.2019

Կից լուսանկարներ

Այց Կովկաս հետազոտական ինստիտուտ

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն այցելեցին Կովկաս հետազոտական ինստիտուտ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում ղեկավար Սեյեդ Մեհդի Հոսեյնի Թաղիաբադի և Կենտրոնի գիտահետազոտական անձնակազմի հետ:

ՀՀ դեսպանը խոսեց Հայաստանի և Իրանի քաղաքական-հետազոտական կենտրոնների և փորձագետների միջև համագործակցության հնարավորությունների մասին: Նա կարևորեց Իրանի քաղաքական, գիտակրթական և մասնագիտական շրջանակների իրազեկվածության բարձրացումը՝ կապված Հայաստանի ներքին քաղաքական, տնտեսական զարգացումների և հայ-իրանական հարաբերությունների հետ:

Դեսպան Ա. Թումանյանն անդրադարձավ տարածաշրջանային առումով էական նշանակություն ունեցող մի շարք հիմնախնդիրների, ինչպիսիք են Ղարաբաղյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա հետևանքների վերացումը, վերջին շրջանում Իրանի շուրջ ծավալվող քաղաքական իրադարձությունները և այլն:

Զրուցակիցները քննարկեցին առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերեցին մշակել գործընկերության համատեղ պլան:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր