Լուրեր

Իրանահայ բժիշկների միության վարչության անդամների այցը ՀՀ դեսպանություն

14.05.2019

Կից լուսանկարներ

Իրանահայ բժիշկների միության վարչության անդամների այցը ՀՀ դեսպանություն

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանահայ բժիշկների միության վարչության ներկայացուցիչներին:

ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ առողջապահության ոլորտի գործընթացներին և այդ բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերին:

Իրանահայ բժիշկների միության վարչության անդամները դեսպան Ա. Թումանյանին ներկայացրեցին վերջին տարիներին իրենց կառույցի կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների բժշկական համալսարանների դիպլոմների ճանաչման և գիտակրթական ոլորտի այլ խնդիրներ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր