Լուրեր

«Tomen Iran Limited» ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

19.05.2019

Կից լուսանկարներ

«Tomen Iran Limited» ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

«Tomen Iran Limited» ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

 

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանում ճապոնական «Tomen Iran Limited» ընկերության գործադիր տնօրեն Տացուո Հիրոտային:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, օտարերկրյա ներդրումների համար առկա պայմանները, Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկա դուրս գալու հնարավորությունները և այլն:

Տ. Հիրոտան խոսեց իր ներկայացրած ընկերության գործունեության, անցած ճանապարհի և Հայաստանի հետ կապված առաջիկա ծրագրերի մասին՝ ցանկություն հայտնելով մոտ ապագայում այց կատարել Հայաստան և տեղում ծանոթանալ ներդրումային պայմաններին:

Դեսպան Ա. Թումանյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել այցի կայացմանը, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան պետական մարմինների հետ հանդիպումների կազմակերպման առումով:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր