Լուրեր

Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակին նվիրված միջոցառում

28.05.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակին նվիրված միջոցառում

Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակին նվիրված միջոցառում

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 28-ին Թեհրանի «Սիփան» միության «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում տեղի ունեցավ Թեհրանի մի շարք մշակութային միությունների (Հ.Մ. «Սիփան» միություն, Հ.Մ. «Արարատ» կազմակերպություն, Հ.Մ.Մ. «Նայիրի» միություն, Հ.Մ. «Սարդարապատ» միություն, Հ. Ուս. «Չհարմահալ» միություն) կողմից կազմակերպված երեկո՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակին:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկան «Սիփան» միության «Նոր դար» և «Չհարմահալ» միության «Լուսաբեր» ասմունքի խմբերը, «Սիփան» միության պարախումբը, ինչպես նաև Հայաստանից ժամանած Երևանի քաղաքապետարանի՝ Յուրի Բախշյանի անվան մանկապատանեկան ֆիլհարմոնիայի անսամբլը և «Կարս» երգչախումբը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանը և Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր