Լուրեր

Գրող Վարանդի և գրաքննադատ Ռազավիզադեի այցը ՀՀ դեսպանություն

02.06.2019

Կից լուսանկարներ

Գրող Վարանդի և գրաքննադատ Ռազավիզադեի այցը ՀՀ դեսպանություն

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց գրող Վարանդին և իրանցի գրաքննադատ դոկտոր Ղ. Ռազավիզադեին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպանը բարձր գնահատեց վերջիններիս ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Հ. Թումանյանի երկերի պարսկերեն թարգմանությամբ հրատարակվող ժողովածուի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ եղավ նաև Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպական խնդիրներին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր