Լուրեր

Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

04.06.2019

Կից լուսանկարներ

Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության արտասահմանյան ծրագրերի գծով տնօրեն Շահրամ Ջալալիին:

Զրուցակիցները քննարկեցին Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթվա ընթացքում վերոնշյալ ընկերության պատվիրակության՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրների շուրջ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր