Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ

09.06.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իսլամական խորհրդի մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի նշանակությունը տնտեսական կապերի խորացման առումով:

ՀՀ դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների խորհրդարանները վավերացրել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այն կվավերացվի նաև ԻԻՀ Մեջլիսի կողմից:

Քննարկվեցին նաև Իրանի շուրջ ծավալված միջազգային գործընթացները և ԱՄՆ-ԻԻՀ հակամարտությանն առնչվող հարցեր:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր