Լուրեր

ՀՀ դեսպանը հանդիպեց ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության փոխնախարարի հետ

18.06.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանը հանդիպեց ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության փոխնախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 18-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Մոհամադ Մոջթաբա Հոսեյնիի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները մշակույթի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ երաժշտության, գեղարվեստի, կինոյի, թատրոնի և այլն:

Կարևորվեց մշակույթի գործիչների միջև շփումների ակտիվացումը, մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը:

Հանդիպման վերջում խոսվեց Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում Հայաստանից հրավիրյալ Օպերայի պետական երգչախմբի մասնակցությամբ անցկացվելիք համերգային երեկոների կազմակերպական հարցերի մասին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր