Լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան

20.06.2019

Կից լուսանկարներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան

 

 

Ամբողջ ալբոմ »

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ից 20-ը եղավ Իրանում:

Այցի ընթացքում Հ. Մովսիսյանը հանդիպումներ ունեցավ Իրանի մի շարք առաջատար լրատվամիջոցների (IRIB, Irna, Etemad, Donya Eghtesad, Press TV և այլն), ինչպես նաև ԻԻՀ ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի, «Իրան-Եվրասիա» հետազոտական կենտրոնի և «Կովկաս» հետազոտական հաստատության ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին փորձագիտական և տեղեկատվական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Առանձին հանդիպում տեղի ունեցավ «Ալիք» հաստատության ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությանն ընդունեց ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր