Լուրեր

ՀՀ դեսպանի այցն Ալբորզ արդյունաբերական ավան

23.06.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի այցն Ալբորզ արդյունաբերական ավան

ՀՀ դեսպանի այցն Ալբորզ արդյունաբերական ավան

 

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Ղազվին նահանգի Ալբորզ արդյունաբերական ավան:

Դեսպան Ա. Թումանյանը եղավ Ալբորզի մի շարք արդյունաբերական ընկերություններում, մասնավորապես՝ մեքենաշինական «Bahman Diesel», կերամիկայի «Seram Ara», արդյունաբերական ավտոմատացման «Alborz Microsystem», սննդաարդյունաբերական «Mehram» և ավտոմասերի «Balintec» արտադրական ձեռնարկություններում: ՀՀ դեսպանը ծանոթացավ հիշյալ ձեռնարկությունների արտադրական գործունեությանը:

Այնուհետև Ալբորզ արդյունաբերական կենտրոնում տեղի ունեցավ խորհրդաժողով, որտեղ դեսպան Ա. Թումանյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական ներուժը, գործող օրենսդրությունը, գործարար միջավայրը և այլն: Առանձին քննարկման առարկա դարձավ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները և այդ ոլորտում Հայաստանի ունեցած կարևոր դերակատարությունը:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի տնտեսության վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Խորհրդաժողովին մասնակցեցին Ալբորզի գավառապետ Ռեզա Գորուսին, Ալբորզ արդյունաբերական ավանի գործադիր տնօրեն Դարյուշ Յուսեֆիֆախրը, Ղազվինի նահանգապետարանի ներդրումների հարցերով տնօրեն Մորթեզա Ալիխանին և ուրիշներ:

Կազմակերպված միջոցառումների ավարտին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրների և հեռանկարների մասին ՀՀ դեսպանը հարցազրույցներ տվեց լրատվական 6-րդ և նահանգային հեռուստաալիքներին:

Այցի ընթացքում դեսպան Ա. Թումանյանին ուղեկցեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը և դեսպանի օգնական Ռուբիկ Սարխոշյանը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր