Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

25.06.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ եղավ Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերին:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրեց Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին:

Իր կողմից նախարար Ռ. Արդաքանիանը տեղեկացրեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ս.թ. հուլիսի 2-3-ին միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր