Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ

30.06.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործարկման խնդիրները, տրանսպորտի բնագավառում մի շարք օրենսդրական և ընթացակարգային կարգավորման հարցեր:

Անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունների փոխշահավետ օգտագործման խնդիրներին:

Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նախնական աշխատանքների ընթացքը: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր