Լուրեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի այցն Իրան

19.07.2019

Կից լուսանկարներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի այցն Իրան

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 17-ից 19-ը տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի այցը Թեհրան, որի նպատակն էր «Սմարթ Իրան» կոնֆերանսին և «ELECOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը: Հուլիսի 17-ին Հ. Արշակյանը մասնակցեց «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը մասնակցեց իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի «ELECOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը և ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին:

Այցի շրջանակներում Հ. Արշակյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հանգամանալից անդրադարձ եղավ բարձր տեխնոլոգիաների ոլորտի խնդիրներին և առաջիկա ծրագրերին:

Հուլիսի 18-ին Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Հ. Արշակյանը հանդիպում ունեցավ Թեհրանի Հայոց թեմի, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների, Իրան-Հայաստան առևտրի պալատի անդամների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության գործունեությունը և իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը խոսեց նաև Հայաստան-սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ կառավարության նոր մոտեցումների և առաջիկա ծրագրերի մասին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր