Լուրեր

Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո Թեհրանում

21.07.2019

Կից լուսանկարներ

Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո Թեհրանում

Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո Թեհրանում

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում անցկացվեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային երեկո՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգի ընթացքում իրանցի հանդիսատեսին ներկայացվեցին Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործությունների բարձրարվեստ կատարումներ: Երգչախմբի կատարումներն արժանացան հանդիսատեսի աննախադեպ ջերմ ընդունելությանը:
Համերգային երեկոյին ներկա էր երգչախմբի ծրագրի շրջանակներում Թեհրանում գտնվող մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Երեկոյին ներկա էր նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, իրանական մշակութային շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ և այլն:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր