Լուրեր

Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Թեհրանում

22.07.2019

Կից լուսանկարներ

Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Թեհրանում

Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Թեհրանում

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում անցկացվեց Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկո՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան): Միջոցառմանը ներկա էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Երեկոյի ընթացքում կատարվեցին Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և Կոստան Զարյանի ստեղծագործությունների հիման վրա գրված գործերը:

Իրանցի հանդիսատեսը չափազանց մեծ ոգևորությամբ ընդունեց մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունների կատարումները:

Մաեստրոն բեմից իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ դեսպանությանը՝ երգչախմբի այցի և համերգային ծրագրերի կազմակերպման, իրանական համապատասխան կառույցներին՝ ցուցաբերած աջակցության, երգչախմբի ներկայացուցիչներին՝ բարձրարվեստ կատարման և իրանցի հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր