Լուրեր

Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթն Արարատի «Կոմիտաս» սրահում

24.07.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթն Արարատի «Կոմիտաս» սրահում

Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթն Արարատի «Կոմիտաս» սրահում

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 24-ին Թեհրանի Հայ մշակութային Արարատ կազմակերպության «Կոմիտաս» սրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկո՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան):

Միջոցառման պատվավոր հյուրն էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Երեկոյին ներկա էին Թեհրանի և Սպահանի ազգային մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Կոմիտասի, Մանսուրյանի և այլ հեղինակների կատարումներից հետո Հայաստանի պետական կամերային երգչախմբին միացավ Հայ մշակութային Արարատ կազմակերպության «Արարատ» երգչախումբը, և երեկոն ավարտվեց՝ Էրեբունի-Երևան երգի համատեղ կատարմամբ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր