Լուրեր

Դեսպան Թումանյանն ընդունեց «Արվանդ» ազատ գոտու գործադիր տնօրենին

28.07.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանն ընդունեց «Արվանդ» ազատ գոտու գործադիր տնօրենին

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Արվանդ» ազատ գոտու զարգացման և ներդրումների կազմակերպության գործադիր տնօրեն Քամալ Ռեզայիին:

Հանդիպման ընթացքում Ք. Ռեզային ներկայացրեց «Արվանդ» ազատ գոտու ձեռնարկությունների գործունեության ուղղությունների, ինչպես նաև Խուզիստան նահանգի տնտեսական կարողությունների մասին տեղեկատվություն: Գործադիր տնօրենը խնդրեց տեղեկություններ տալ իրեն ՀՀ և ԵԱՏՄ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին:

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման վերջում «Արվանդ» ազատ գոտու գործադիր տնօրեն Ք. Ռեզային դեսպան Ա. Թումանյանին հրավիրեց Խուզիստան նահանգ՝ տեղի ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Արվանդ» ազատ գոտու արտադրական կարողություններին ծանոթանալու նպատակով:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր