Լուրեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի գլխավորած պատվիրակության այցն Իրան

26.08.2019

Կից լուսանկարներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի գլխավորած պատվիրակության այցն Իրան

Ամբողջ ալբոմ »

Օգոստոսի 23-ից 26-ը տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Հայերիին, Իրանի զարգացման և արտահանման բանկի նախագահ Ա. Սալեհաբադիին և «Sunir International FZE» ընկերության գլխավոր տնօրեն Հ. Սալեհիին:

Իրանական կողմի հետ քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ կապված «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի և Նորավան ենթակայանի» կառուցում ծրագրի հետ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր