Լուրեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի միջև համագործակցությունը խորանում է

05.09.2019

Կից լուսանկարներ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի միջև համագործակցությունը խորանում է

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կառավարման խորհրդի կողմից կազմակերպվեց շուրջ 40 իրանցի գործարարների այցը Հայաստան, որտեղ նարնց ընդունեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ընդունումը և համագործակցության համար ստեղծված նոր հնարավորությունները: Տ. Խաչատրյանը նաև ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առավելությունները:

Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրանցի գործարարներն այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և մի շարք արտադրական ձեռնարկություններ: Գործարարները հնարավորություն ունեցան համագործակցության առանձին ծրագրեր քննարկել իրենց հայ գործընկերների հետ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր