Լուրեր

ՀՀ դեսպանն ընդունեց Սպահանից ժամանած պատվիրակությանը

17.09.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանն ընդունեց Սպահանից ժամանած պատվիրակությանը

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Թումանյանն ընդունեց Սպահանի «Մարիամ Աստվածածին» հիվանդանոցի և դրան կից գործող բարեգործական հիմնադրամի տնօրինությանը:

Հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մ. Թաբաթաբային, շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին ջերմ ընդունելության համար, խնդրեց օժանդակել հայաստանյան առողջապահական կենտրոնների հետ մի շարք, մասնավորապես՝ բժշկական սարքավորումների, դեղերի արտադրության, բժշկական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հարցում:

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Ա. Թումանյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները և առանձին մասնագիտական ուղղությունների զարգացման հեռանկարները:

ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել հիվանդանոցի և բարեգործական հիմնադրամի տնօրինությանը հայկական կողմի հետ համագործակցության հարցում՝ խոստանալով կազմակերպել համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ՝ համատեղ քննարկումներ անցկացնելու նպատակով:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր