Լուրեր

ՀՀ դեսպանի հանդիպումն ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

19.09.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի հանդիպումն ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

2019 թ. սեպտեմբերի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի և «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» խորագիրը կրող միջազգային համաժողովի մասին:

Կողմերը քննարկեցին ԵԱՏՄ երկրների և ԻԻՀ միջև կնքված ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման խնդիրները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի տարբեր ուղղություններին, մասնավորապես 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքին: Քննարկվեցին 2019 թ. ընթացքում Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում նախատեսվող փոխայցելությունների կազմակերպական հարցերը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր