Լուրեր
ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում
21.09.2019
Սեպտեմբերի 21-ին Թեհրանի Արարատ մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառում:
Երեկոյին մասնակցում էին ԻԻՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, Իրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, իրանահայ համայնքի, հասարակական, մշակութային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ԻԻՀ փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին և ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը:
Երեկոյի ընթացքում բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստան-Իրան հարաբերությունների վիճակին, ներկա զարգացումներին և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռ. Արադաքանիանը:
Երեկոյի ավարտին ՀՀ դեսպանության կողմից հյուրերին մատուցվեց տոնական ընթրիք: