Լուրեր

Դեսպան Ա. Թումանյանի այցը Սպահան

22.09.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Ա. Թումանյանի այցը Սպահան

Դեսպան Ա. Թումանյանի այցը Սպահան

 

Ամբողջ ալբոմ »

2019 թ. սեպտեմբերի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, տիկին Անահիտ Շահվերդյանը և նրանց ուղեկցող դեսպանության պատվիրակությունն այցելեցին Սպահան նահանգ, որտեղ հանդիպում ունեցան Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանի, պատգամավորական ժողովի նախագահ Թ. Օհանյանի, թեմական խորհրդի նախագահ Վ. Մինասյանի և համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ համայնքի ազգային-մշակութային կյանքի տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքներին, մասնավորապես իրանցի և օտարերկրյա այցելուներին ներկայացվող պատմամշակութային նոր ցուցանմուշների ցուցադրության ուղղությամբ իրականացված ծրագրերին:

Կարևորվեցին Հայաստանի հետ համայնքի ներկայացուցիչների կապերի ամրապնդման և վերջիններիս՝ հայաստանյան տնտեսական, հասարակական և մշակութային ծրագրերին մասնակցության ակտիվացման հարցերը:

Այցի ընթացքում դեսպան Ա. Թումանյանը հանդիպում ունեցավ Սպահանում գործող իրանցի գործարարների հետ և ներկայացրեց ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տնտեսական և ներդրումային ոլորտներում գործարարների ակտիվ ներգրավման հնարավորությունները: ՀՀ դեսպանը ներկայացրեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ընդունումից հետո տնտեսական ծրագրերի իրականացման համար ստեղծված բարենպաստ պայմանները:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակություն և ՀՀ դեսպանը պատասխանեց բազմաթիվ հարցերի:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր