Լուրեր

ՀՀ դեսպանի հանդիպումը Յազդ նահանգի ղեկավարության հետ

24.09.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանի հանդիպումը Յազդ նահանգի ղեկավարության հետ

ՀՀ դեսպանի հանդիպումը Յազդ նահանգի ղեկավարության հետ

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 23-ից 24-ն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, տիկին Անահիտ Շահվերդյանը և նրանց ուղեկցող դեսպանության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել են Իրանի Յազդ նահանգում, որտեղ հանդիպել են նահանգապետ Մոհամադ Ալի Թալեբիի և Յազդի քաղաքապետ Ջամալեդդին Ազիզի Բանդարաբադիի հետ:

ՀՀ դեսպան Ա. Թումանյանը և նահանգապետ Մ. Ա. Թալեբին հանդիպման ընթացքում քննարկեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խնդիրներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ առևտրի, արդյունաբերության, գիտության, կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կարևորվեց տարբեր ոլորտների ներկայացուցիչների և մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը:

Քաղաքապետ Ջ. Ազիզի Բանդարաբադիի հետ հանդիպման ժամանակ վերջինս ՀՀ դեսպանին ներկայացրեց քաղաքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հնարավորությունները: Նախնական համաձայնություն ձեռք բերվեց քննարկել Գյումրի և Յազդ քաղաքների միջև համագործակցության հաստատման հարցը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր