Լուրեր

Դեսպան Թումանյանի հանդիպումները Յազդի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

25.09.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումները Յազդի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Դեսպան Թումանյանի հանդիպումները Յազդի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Ամբողջ ալբոմ »

Յազդ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպում ունեցան նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում ցուցադրվեցին Հայաստանի և Իրանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ տեսանյութեր, այնուհետև դեսպան Թումանյանը խոսեց Հայաստանի տնտեսության և ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին:

Հատուկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերին և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կարևորագույն դրույթներին:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, և ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

Այնուհետև դեսպանության ներկայացուցիչներն այցելեցին Յազդի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացան վերջիններիս գործունեությանը, ինչպես նաև եղան Յազդի Արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում տեղի գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր