Լուրեր

Հանդիպում Յազդի համալսարանի ղեկավարության հետ

26.09.2019

Կից լուսանկարներ

Հանդիպում Յազդի համալսարանի ղեկավարության հետ

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպեցին Յազդի համալսարանի ռեկտոր Մ. Լողմանիի և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին ներկայացվեցին համալսարանի գիտակրթական և գիտահետազոտական գործունեության արդյունքները, մասնագիտական-ոլորտային ուղղվածությունը, ինչպես նաև արտասահմանյան ԲՈՒՀ-երի հետ համագործակցության փորձն ու հնարավորությունները:

Դեսպան Ա. Թումանյանը խոսեց ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտի, առանձին համալսարանների գործունեության առանձնահատկությունների, ինչպես նաև արտասահմանյան ուսանողների համար ստեղծված կրթական պայմանների մասին:

Զրուցակիցները քննարկեցին տարբեր մասնագիտական ոլորտներում միջբուհական համագործակցության հնարավորությունները:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր