Լուրեր
Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի նախագահի հետ
28.09.2019
Սեպտեմբերի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի (Ali Ardeshir Larijani) հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական և տնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերի ընդլայնման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության խորացման, բնապահպանական և այլ խնդիրներ:
ՀՀ դեսպան Ա. Թումանյանը խոսեց էներգետիկայի և գազի ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների մասին, որոնք արժանացան ԻԻՀ խորհրդարանի խոսնակի դրական արձագանքին:
Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին իր շնորհակալական խոսքը փոխանցեց ՀՀ իշխանություններին միջազգային կազմակերպություններում Իրանին ցուցաբերած աջակցության համար: